Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Մարգար Օհանյանի դատական նիստը:
Դատարանը մերժել է Մարգար Օհանյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ վերջինիս փաստաբանի միջնորդությունը:
Մարգար Օհանյանը կշարունակի կալանավորված մնալ:
Հիշեցնենք, որ ՃՈ նախկին պետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի, Ճանապարհային ոստիկանության նախկին պետը յուրացրել է մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը` պետությանը պատճառելով խոշոր չափի վնասներ։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` պատճառված վնասը կազմել է մոտ 217 միլիոն դրամ (շուրջ 571 հազար դոլար), որից նախաքննության փուլում վերականգնվել է 198 միլիոնը։