Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն-Բակն այս շաբաթ կխնդրի Չինաստանին, որպեսզի վերջինս օգտագործի իր ազդեցությունն՝ ապահովելու համար Հյուսիսային Կորեայի զսպվածությունը, քանի որ Փխենյանի նոր իշխանությունն ամեն ինչ անում է ռազմատենչ տպավորություն ստեղծելու համար:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Լին Պեկինում համաժողով կանցկացնի Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոյի հետ, և նրանք կքննարկեն երկու երկրների միջև դիվանագիտական համագործակցության և խաղաղության ու կայունության միջոցառումներին վերաբերող հարցեր։
Լիի եռօրյա ուղևորությունը Չինաստան, որը այս երկիր նրա երկրորդ այցելությունն է չորս տարիների ընթացքում, կսկսվի երկուշաբթի օրը: