Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կարծիքով` ոչինչ չի կարող ազդել Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունների վրա: Այս մասին հայտնում է պաշտոնական տեղեկատվական SANA գործակալությունը:
Սիրիայի նախագահն այս հայտարարությունն արել է Դամասկոսում թուրքական «Սաադետ» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Թուրքական պատվիրակության ղեկավար Մուստաֆա Քամալակն էլ նշել է, որ Սիրիայի ամենադժվարին պահին Թուրքիան միշտ պաշտպանել է սիրիական կառավարության քաղաքականությունը:
Թուրքական կողմը նաև քննադատել է ցանկացած երկրի միջամտությունը Սիրիայի ներքին գործերին, իսկ Անկարայի ու Դամասկոսի հարաբերությունները կմնան այնպիսին, ինչպիսին եղել են:










































