Երեկ կայացան Իտալիայի 2011/12թ. առաջնության 17-րդ տուրի երկու հանդիպումներ:
«Սիենա»-ն սեփական հարկի տակ իր ուժերը չափեց առաջնության առաջատարներից մեկի` «Լացիո»-ի հետ և ջախջախեց 4:0 հաշվով: Այդ հաղթանակից հետո Սիենա քաղաքի թիմը վաստակեց 18 միավոր և հավասարվեց 14-րդ և 15-րդ տեղերում գտնվող «Ֆիորենտինա»-ին և «Կալյարի»-ին: «Լացիո»-ն զբաղեցնում է 4-րդ տեղը:
Միլանի «Ինտեր»-ն իր հերթին «Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտում 5:0 հաշվով հաղթեց «Պարմա»-ին: Կլաուդիո Ռանիերիի սաներն առայժմ 29 միավորով 5-րդն են, իսկ «Պարմա»-ն 19 միավորով 13-րդ տեղում է:
«Սիենա» – «Լացիո»` 4:0
1:0 Դեստրո (11′), 2:0 Կալայո (35′, 11մ), 3:0 Կալայո (45+4′, 11մ), 4:0 Դեստրո (81′)
«Ինտեր» – «Պարմա»` 5:0
1:0 Միլիտո (13′), 2:0 Մոտտա (18′), 3:0 Միլիտո (41′), 4:0 Պացցինի (56′), 5:0 Ֆարաոնի (79′)








































