Աշխատակիցները դքսուհի Քեյթին կոչ են անում մասնակցել «Զառա» խանութների ցանցի ղեկավարության դեմ սկսված արշավին: Դժգոհողները Քեմբրիջի դքսուհուն կոչ են անում ճնշում գործադրել իր սիրելի խանութների ցանցի ղեկավարության վրա՝ աշխատողներին նորմալ աշխատանքային պայմաններով ապահովելու համար:
«Զառա»-ին մեղադրում էին «ստրկական» աշխատանքային պայմաններ ստեղծելու մեջ. Բանգլադեշում գտնվող գործարանի աշխատողներից երկուսը մահացել էին գործարանային պատահարի պատճառով: Նշենք, որ Բանգլադեշի գործարանը մատակարարում է Իսպանիայի մասնաճյուղին:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ըստ ականատեսների՝ Քեյթը հաճախակի է գնումներ կատարում «Զառա» խանութների ցանցից, նաև հանրային արարողությունների ժամանակ կրել է նրանցից գնված երկու զգեստ:
Ընկերությունը մեղադրվում է գործարանում աշխատանքային բավարար պայմաններ չապահովելու մեջ: Այս շաբաթ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում հարյուրավոր աշխատողներ դուրս էին եկել ցույցի` փոխհատուցում պահանջելով զոհվածների ընտանիքների համար:











































