Դեպրեսիայի մեջ ընկնում են նաև փոքրիկները, երբ նկատում են, որ իրենց նկատմամբ ծնողների վերաբերմունքը հետզհետե փոխվում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Այգ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը:
Նրա խոսքով, փոքրիկները կարող են իրենց լքված զգալ: Դեպրեսիայի մեջ են ընկնում նաև մանկատան երեխաները, որոնց ծնողներն ուղարկում են մանկատուն:
«Այդ վիճակները կարող են առաջացնել դեպրեսիա»,- նշեց նա` ընդգծելով, որ դեպրեսիան քննելիս պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե որքան հաճախ են դրանք կրկնվում:










































