Դոհայի մրցաշարի կիսաեզրափակիչում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 3:6, 4:6 հաշվով զիջեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Գայել Մոնֆիսին: Իր մարզական կարիերայում 5-րդ տիտղոսի նվաճման համար 25-ամյա թենիսիստը կպայքարի իր հայրենակից Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի հետ:
Խաղից հետո Ֆրանսիացին ATP-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշեց.
«Հաղթանակի հասնելու համար ես ոչ մի արտասովոր բան չարեցի: Ուղղակի փորձում էի գործել հնարավորինս կենտրոնացած: Ես շատ ագրեսիվ էի խաղում և քիչ սխալներ էի թույլ տալիս»:






































