Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը վնասվածքի պատճառով չի մասնակցել Դոհայի մրցաշարի կիսաեզրափակիչին, որից հետո Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժո-Վիլֆրիդ Ցոնգան դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ:
Աշխարհի երրորդ ռակետը պայքարը չի շարունակել մեջքի վնասվածքի պատճառով: Նշենք, որ «Մեծ սաղավարտ» մրցաշարերի 16-ակի հաղթողն իր մարզական կարիերայում երկրորդ անգամ վնասվածքի պատճառով ժամանակից շուտ լքեց մրցաշարը:
Ֆեդերերը Դոհայի մրցաշարի գործող չեմպիոնն է:







































