Ասպերգերյան համախտանիշը համարվում է աուտիզմի տեսակներից: Նրա առկայության դեպքում անհատն ունենում է կա՛մ շատ բարձր, կա՛մ շատ ցածր մտավոր կարողություններ, սակայն այս համախտանիշն ազդում է մարդու սեռական կյանքի վրա: Այս մասին գրում է The Times of India-ն:
Մասնագետները նշում են, որ նման հիվանդություն ունեցող դեռահասների սեռական դաստիարակությամբ հատուկ պետք է զբաղվել:
Հասունացման ընթացքում դեռահասների ծնողները պետք է մանրամասնորեն բացատրեն օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններն ու տեսահոլովակի կամ նկարների միջոցով ծանոթացնեն սեռական կյանքին:
Նրանց մոտ հիմնականում դրսևորվում է կա՛մ ծայրահեղ ակտիվություն, կա՛մ պասիվություն սեռական կյանքի նկատմամբ: Այդ իսկ պատճառով նրանք հաճախ խնդիրներ են ունենում իրենց զուգընկերների հետ: