Քանի որ մոտենում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 4-ամյա նախագահության ավարտը, նախագահը Instagram-ի իր էջում հանրությանն է ներկայացրել մի քանի հին լուսանկարներ:
Նախագահը նկարները համացանցում է տեղադրել Instagram-ի միջոցով, իսկ MailOnline-ը, օգտագործելով iPhone-ի հատուկ ծրագրերից մեկը, այդ նկարներից որոշներին հին նկարների տեսք է տվել:
Այս ծրագրի միջոցով, որից օգտվում են ավելի քան 15 միլիոն օգտատերեր և որի միջոցով հնարավոր է նկարներին ռետրո էֆեկտներ տալ, Սպիտակ տան լուսանկարները թվում է, թե արվել են 60-ական թվականներին, այլ ոչ թե ընդամենը 4 տարի առաջ:




















































