Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը հուվարի 6-ին մեկ աստիճանով իջեցրել է Հունգարիայի վարկային վարկանիշը` վարկանիշի կանխատեսումը թողնելով «բացասական»:
Ինչպես հաղորդվում է գործակալության հաղորդագրության մեջ, այդկերպ գործակալության փորձագետները չեն բացառում երկրի վարկանիշի հետագա իջեցումը:
Այսպես, գործակալությունը Հունգարիայի վարկանիշը «BBB-»-ից հասցրել է BB+ի` իջեցնելով այն «աղբային» մակարդակի:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հունգարիայի վարկանիշի իջեցումը հանգեցնելու է երկրի ֆինանսական սեկտորի դրության հետագա վատացման և տնտեսական աճի կանխատեսումների իջեցման, որն առաջացել է տնտեսական քաղաքականության հետևանքով: Այդ պատճառով այն կարող է կորցնել ներդնողների վստահությունը և ԱՄՀ-ի և ԵՄ- հետ նոր համաձայնություններ ձեռք բերելու հնարավորությունները: