Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին` հանրահայտ մոդել Իրինա Շեյկը, իր հարցազրույցներից մեկում նշել է, թե ինչու է մերժել Playboy ամսագրի` մերկ ֆոտոսեսսիայի մասնակցելու իրեն արված առաջարկը.
«Ես երբեք չեմ նկարվի Playboy-ի համար: Նրանք ինձ շատ մեծ գումար էին առաջարկել, սակայն ես պատասխանեցի. «Երբե´ք»: Դա ինձ համար չէ: Ճիշտ է, Նաոմի Քեմփբելլն ու Կլաուդիա Շաֆֆերը մասնակցեցին Playboy-ի ֆոտոսեսսիային, սակայն դա արեցին այն ժամանակ, երբ ավարտում էին իրենց կարիերան»:
Շեյկը պատմեց նաև կարճ կիսաշրջազգեստների և բարձրակրունկ կոշիկների նկատմամբ իր հակման մասին.
«Ես բարձրակրունկ կոշիկներ կրում էի դեռ 10 տարեկանում, ինչի համար դասընկերներս ինձ ծաղրում էին, բայց ես անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս»,- Շեյկին մեջբերում է Газета.ру-ն: