Грузия Online-ի փոխանցմամբ՝ 2012 թվականի հունվարի 1-ից սկսած վրացի դատավորները պետք է կրեն միայն սև թիկնոցներ։ Այս որոշման նախաձեռնությունը Արդարադատության բարձրագույն խորհրդինն է։
Որոշումը վերաբերում է բոլոր երեք ատյանների դատավորներին։ Ցայժմ սև թիկնոց կրում էին միայն Գերագույն դատարանի դատավորները։ Այդ կապակցությամբ մշակվել են նոր դիզայնով սև թիկնոցներ, որոնք համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին։ Նոր թիկնոցները դատավորներին կհաղորդեն ավելի մեծ ինքնավստահություն և ավելի կամրապնդեն նրանց անկախ լինելու զգացումը։











































