Եթե օլիգարխները չմասնակցեն առաջիկա խորըհրդարանական ընտրություններին և ԱԺ չթափանցեն, դա հասարակությանն, անշուշտ, որոշակի օգուտ կտա: <Առաջի լրատվական>-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը:
<Օգուտն այն առումով է, որ իրենք իրենց համար օրենքներ չեն ստեղծի, հետո էլ վայելեն դրանք: Բայց մյուս կողմից այդ նույն օլիգարխներին թևութիկունք է կանգնում իշխող՝ Հանրապետական կուսակցությունը, այնպես որ գալիս ենք մի իրականության, ուր կապ չունի՝ օլիգարխները խորհրդարանի ներսում են, թե դրանից դուրս: Նրանց պատվերները կկատարեն իրենց իսկ երիտասարդ ընկերները: Միակ ճանապարհը արդար ու թափանցիկ ընտրություններն են: Եթե նման ընտրություններ լինեն, ապա ՀՀԿ-ն խորհրդարանում ներկայացված չի լինի, ինչի արդյունքում էլ օրենքները կսկսեն աշխատել և ծառայել ժողովրդին, ինչն այժմ գոյություն չունի: ՀՀԿ-ի վերարտադրման դեպքում աղքատության շեմի նվազեցում, մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացում չի լինելու: Այսօր աղքատների թիվը Հայաստանում 38-40 տոկոս է կազմում, բայց եթե առաջիկա ընտրություները կեղծվեն, մեզ ավելի սարսափելի բաներ են սպասվում: Արդեն իսկ կործանված ենք,մնում է մի անգամ էլ կեղծեն ընտրությունները և վերջ>,- ասաց նա:









































