Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Երիտասարդական ավանդական հավաքները Գերմանիայում` որպես ինքնության զորացման առանձնահատուկ ազդակներ

2011թ. դեկտեմբերի 16-ին Գերմանիայի նորդռայն-վեստֆալյան գողտրիկ քաղաքը` Ախենը, վերածվել էր «փոքրիկ Հայաստանի»:

Պատճառը կայսերական այս քաղաքում կազմակերպված Գերմանիայի հայ երիտասարդների հերթական ձմեռային հանդիպումն էր:

Այսպիսի հանդիպումները կազմակերպվում են ավանդաբար` 1987-ից սկսած, տարեկան երկու անգամ: Դա գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) հիմնական աշխատանքներից մեկն է:

Հանդիպման վայրը պատահաբար չէր ընտրված: Ախենում ևս հայերը ակտիվ գործունեություն են ծավալել. դեռևս 9-րդ դարում հայ վարպետների աջակցությամբ կառուցվում է Ախենի հայտնի դոմի (եկեղեցու) գմբեթը:

Ախենում են օծվել 31 գերմանական թագավորներ, այդ թվում`ծագումով հայ կայսրուհի Թեոֆանուի ամուսինը` կայսր Օտտո 2-րդը և նրանց որդին` Օտտո 3-րդը:

19-դարի 80-90-ականներին Անդրեաս Արծրունին` հանքաբանության ու ֆիզիկական քիմիայի հռչակավոր պրոֆեսորը, գիտամանկավարժական բեղուն գործունեություն է ծավալել Ախենի թագավորական տեխնիկական համալսարանում:

Իսկ արդեն 1969թ. այս քաղաքում գերմանախոս 3 երկրների` Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հայկական միությունների համատեղ գումարած հիմնադիր համագումարը հիմք է դնում Գերմանախոս երկրների կենտրոնական կազմակերպությանը, որը հետագայում վերածվում է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳԿԽ), որի մերօրյա ատենապետի` Ազատ Օրդուխանյանի բնորոշմամբ, որը երիտասարդական հավաքի գլխավոր պատասխանատուն էր, «սույն հավաքները ունեն ուսուցողական, ճանաչողական, դաստիարակչական ու ազգային չափազանց մեծ նշանակություն»:

«Սույն հավաքների միջոցով մենք փորձում ենք մեր երիտասարդներին փոխանցել գերմանական պատմության ու մշակույթի հայկական մասը, ծանոթացնել Գերմանիայի տարբեր քաղաքներին, դրանցում արձանագրված հայկական հետքերին, ինչպես նաև հայկական ներկային»,- Aachener Nachrichten (21.12.2011) շրջանային թերթից այցելած թղթակցին երիտասարդական հավաքների նպատակների մասին հակիրճ ներկայացրեց պրն Ա. Օրդուխանյանը:

Չմոռանանք նշել նաև ԳԿԽ-ի ատենադպրուհի Սոնա Հակոբյանի կատարած հսկայական աշխատանքը, որը հավաքի հիմնական համակարգողն էր: ԳԿԽ-ի վարչության երիտասարդական հարցերի պատասխանատու դր. Ասպետ Անթապյանի, կազմակերպության «Երիտասարդ Հայեր» հանձնախմբի (www.Junge-armenier.de) անդամներ ` Եղշա Բաքրջյանի, Լուսինե Կարապետյանի, Արամազդ Սարգիս-Կարապետյանցի, Լևոն Համբարձումյանի և Մարտին Վայվալակի հետ մշակած հանդիպման եռօրյա ծրագիրը ընթանում էր «Հայերը Գերմանիայում, գերմանացիները Հայաստանում» թեմայով, որը նույն թվականի ամառային երիտասարդական հավաքի թեմատիկ շարունակությունն էր:

Հայկական դպրոցի, մամուլի, եկեղեցիների ու կուսակցությունների կողքին թերևս այսպիսի միջոցառումների օգնությամբ ևս պետք է նպաստել հայկական ավանդույթների ու սովորույթների պահպանմանը: Այս հանդպումներն ունեն հայապահպանման ու հայազարգացման հատուկ շեշտադրում: Դրանք նաև լավ առիթներ են երիտասարդների ծանոթության, ընկերության ու ընտանիքների կազմավորման համար:

Ապրելով օտար միջավայրում` դժվար է պահպանել ազգային դիմագիծը: Դրա համար մեծ ցանկություն է պետք` չձուլվելու ցանկություն, ինչպես նաև համապատասխան կառույցներ ու անձնական զոհաբերություն:

Դեկտեմբերի 16-19-ի հանդիպումը, որը կազմակերպված էր հավուր պատշաճի, Ախեն էր բերել մոտ 50 երիտասարդ հայերի` Գերմանիայի ամենատարբեր քաղաքներից` Քյոլնից, Մայնի Ֆրանկֆուրտից, Դորթմունդից, Բոխումից, Վուպերտալից, Նյուրնբերգից, Բոննից, նույնիսկ ռումինական Բուխարեստից:

Երեկոն հատկապես անմոռանալի դարձրեց որպես պատվավոր հյուր հրավիրված, Գերմանիայում պաշտոնապես ամենաուժեղ մարդը ճանաչված, մեր հայրենակիցը` Պատրիկ Բաբումյանը: Նրա հետ զրույցն ու կազմակերպված ուժի ցուցադրությունը ազգային հպարտության ու ինքնության զորացման առանձնահատուկ զգացումներ փոխանցեցին հավաքին մասնակից երիտասարդներին:

Հաջորդ օրերի ծրագրերը խիստ հագեցած էին:
Գերմանահայ երիտասարդ մասնագետ Նաթալի Ադամը ներկայացրեց «Դեպի Հայաստան» ծրագրին` իր եռամսյա մասնակցության մանրամասները, խրախուսեց ներկաներին ու առաջարկեց անպայման մասնակից դառնալ այս կարևոր ծրագրին: Նրան հաջորդեց 18-ամյա Եղշա Բաքրջյանի բանախոսությունը` Հայաստանում 4,5 ամսում հայերեն սովորելու և հայրենի դպրոցներից մեկում ազգային գիտակցության ու ինքնության ամրապնդման իր փորձառությունը:

Այնուհետև Շավարշ Հովասափյանը ներկայացրեց Գերմանիայի ներկա հայկական համայնքների կազմավորման, գործունեության ու նրա գլխավոր ղեկավար մարմնի` Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի ձևավորման պատմությունն ու աշխատանքի կարևոր ոլորտները: Դր . Շավարշ Հովասափյանը 1963 թվականից ապրում է Գերմանիայում և Պարսկաստանից տեղափոխման օրվանից (48 տարի շարունակ) ծառայում է գերմանահայ համայնքին և ամենաերկարն է ղեկավարել ԳԿԽ-ն:

Ծրագրի երրորդ օրը երիտասարդներին սպասվում էր դրա ամենահետաքրքիր ու վիճահարույց բաժինը` Ախենի կինոթատրոններից մեկում «Անտունի» ֆիլմի դիտումն ու նրա գլխավոր ռեժիսորի` Սամիրա Ռադսիի և թուրք դերասանուհի Գյունայ Կյոզեի (Արսինե), (մեկ այլ թուրք դերասանուհի` Նյուրսել Կոզեն խաղում էր Անուշի դերը) հետ հանդիպումը:

Թուրք դերասանուհիների կատարմամբ հայերի ինքնության և հայրենիքի մասին պատմող ֆիլմը բավականին վրդովմունք առաջացրեց հայ երիտասարդներից մի մասի մոտ: Ֆիլմի մասին քննարկումը դեռ պետք է շարունակվեր Ախենի հայկական համայնքում, որը մի քանի ժամով հյուրընկալեց երիտասարդական հավաքին եկած 50 հայ երիտասարդներին: Ախենի համայնքը Ռազմիկ Ավագյանի, Ավետիք Ավետիսյանի, Մուրադ Յանարի և մյուսների ղեկավարությամբ գործում է մոտ 6 տարի:

Համայնքում հայ երիտասարդների ջերմ ընդունելությանը հաջորդեց «Անտունի» ֆիլմի քննարկումը ռեժիսորի և թուրք դերասանուհու հետ: Թերևս ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը` մեր հայրենակցուհի Կարին Կաչին, կարծում են, որ յուրաքանչյուր հայ պետք է երախտապարտ լինի հայերի մասին Գերմանիայում ֆիլմ նկարահանելու համար: Բայց քննարկումը ցույց տվեց, որ կան նաև հակառակ կարծիքներ:

Նախ` քննադատվեց ֆիլմի այն մասը, որ ինքնության մասին ֆիլմում չպետք է ընդգծվեր հայ աղջկա և օտար տղամարդու սիրավեպը, ապա «վերադարձ դեպի արմատներ» երևույթը ներկայացնելիս ֆիլմի հեղինակները պետք է իրենց հերոսուհուն ոչ թե Երևան բերեին, այլ տանեին այնտեղ, որտեղ ապրել և որտեղից գաղթել էին նրա ծնողները, այսինքն` Արևմտյան Հայաստան: Հստակ երևում էր, որ ֆիլմի ստեղծողները շատ թույլ պատկերացում են ունեցել հայրենիքի գաղափարի և քաղաքականության անմիջական կապի վերաբերյալ:

Բուռն քննարկումներն ու հարցադրումներն, իհարկե, արդեն ոչինչ չփոխեցին: ֆիլմը ցուցադրվում է արդեն: Մասնակիցներից հատկապես որոշ անհանգստացողների նխատակն էր ցույց տալ, որ ոչ բոլոր հայերն են ողջունում նման բնույթի ֆիլմերը: Նման քննարկումները կարող են սթափեցնել ֆիլմի հեղինակներին իրենց հետագա ծրագրերը կազմելիս:

Երեկոյի հույզերը հանգստացրեց հայկական ավանդական համով-հոտով խորովածը:
Բարձր տրամադրությամբ, հայրենասիրական ոգով տոգորված երիտասարդներն ու կազմակերպիչները դեկտեմբերի 19-ի առավոտյան հրաժեշտ տվեցին միմյանց` 2012-ի ամռանը այս անգամ արդեն Արևելյան Գերմանիայի Լայպցիգ քաղաքում միմյանց հանդիպելու ակնկալիքով:

Մարինե Խլղաթյանմ, Ամբերգ, Գերմանիա

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում