Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունն այսօր ներկայացնելու է երկրի պաշտպանական ռազմավարության վերանայված նախագիծը:
Ծրագրի վերանայումը նախաձեռնել էր պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը: Դրան նախորդել էր նախագահ Բարաք Օբամայի պահանջը` 400 միլիարդ դոլարով կրճատել ռազմական ծախսերը` առանց վնաս հասցնելու ամերիկյան ռազմավարական շահերին:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Պենտագոնի պատրաստած փաստաթղթում հանձնարարական կա` հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական դոկտրինի նախորդ տարբերակի այն դրույթից, համաձայն որի երկիրը պետք է պատրաստ լիներ միաժամանակ ընդգրկված լինել ու հաղթել երկու ռազմական հակամարտություններում: Միևնույն ժամանակ, ենթադրվում է ուժեղացնել Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը Ասիայում:








































