Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին հայտարարել է, որ եթե Թուրքիան մեղմացնի Սիրիայի հանդեպ իր դիրքորոշումը, ապա Թեհրանն ու Անկարան կարող են ընդհանուր քաղաքականություն մշակել Դամասկոսի նկատմամբ։
Բորուջերդին հավելել է, որ Իրանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իրանցի պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներում հիմնականում քննարկել է Սիրիայի հարցը։
Բորուջերդին հիշեցրել է, որ մոտ օրերս Թուրքիա է մեկնելու Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին։









































