Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Սուրբ ծննդյան խորհրդավոր աստղը

Ինչ խոսք, Աստծո ծնունդն իսկապես գեղեցիկ և զարմանահրաշ մի պատմություն է, բայց դրանում, թերևս, ամենախորհրդավորը պոչավոր աստղի գաղտնիքն ու խորհուրդն է, որը մինչ օրս էլ մնում է մարդկության պատմության ամենահրաշալի գաղտնիքը: Այս աստղի մասին եկեղեցու հայրերը բազմաթիվ մեկնություններ են տվել:

Բերենք մի քանիսը. «Այն պահին, երբ ծնվեց Հիսուսը, բոլոր մոգերը իմացան, թե ինչպես գնան նոր ծնված թագավորի մոտ: Այս աստղի մեջ մոգերը տեսնում էին Սբ.Կույսին` շատ զարմանալի կերպարանքով, որ բազմել էր և իր գրկին ուներ մանուկ Հիսուսին… Եվ բոցավառ թագ կար նրա գլխին» (Սբ.Հակոբ Մծբինի հայրապետ):

«Դա բազմաթիվ աստղերից չէր, այլ աներևույթ զորություն էր այդ կերպարանքով հանդես եկած: Սուրբ ծննդյան աստղը իր կերպարանքով առավել էր արեգակից» (Հովհան Ոսկեբերան):

«Աստղի հայտնվելու պատճառը հայտնի է. բայց նա բնական աստղերից չէր, այլ նոր ու զարմանալի, քանի որ օրենքով չէր այդպիսի ընթացքը» (Շնորհալի):

«Լուսավոր աստղը մոգերին առաջնորդեց և եկավ ու մտավ մսուրի մեջ, ուր մանուկն էր և կանգնեց նրա գլխավերևին, ու հովիվները երկրպագեցին նրան: Այս խորհրդի պատճառով է, որ լույսով ենք մտնում եկեղեցի ու տոնը կատարում» (Տաթևացի):

Մոգերի պատմությունը անչափ գրավիչ է, և իզուր չէ, որ նրանց պատմությունը բազմաթիվ գրողների ներշնչանքի աղբյուր է դարձել նաև: Մոգերի մասին Նոր Կտակարանում տեղեկություններ կան միայն Մատթեոսի Ավետարանում:

Մոգերը երեքն էին, թագավորներ. առաջին թագավորը պարսիկ էր` Մելքոն անունով, երկրորդ թագավորը հնդիկ` Գասպար անունով և երրորդը արաբ` Բաղդասար անունով: Նրանք զորքով եկել էին Երուսաղեմ` իմանալու մանուկի մասին: Նրանց առաջնորդեց աստղը, որի օգնությամբ նրանք գտան մանուկ Հիսուսին: Մեր ժամանակներում էլ այդ աստղը չի կորցրել գրավչությունը: Հիսուսին փնտրելու և գտնելու, նրա առաջ խոնարհվելու խորհուրդն է թաքնված այդտեղ:

Հայերիս համար արդեն ավանդական է դարձել այդ օրը սեղանին դնել չամիչով փլավ, ձուկ և գինի, հնում Մուսա լեռում այդ օրը սեղանին դրել են հայտնի Իշլի քյուֆտան` թանապուրով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում