Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Առաջին լրատվական»-ը, Քրիստինե Պեպելյանն «գաղտնի» ամուսնացել է: Երգչուհին նախընտրել է այդ իրադարձությունից հեռու պահել զանգվածային լրատվամիջոցներին: Նա հայտնել է, որ դեռ չի ցանկանում կիսվել հարսանիքի մասին մանրամասներով, սակայն նշել է, որ շատ երջանիկ է:
Հայտնի է, որ Քրիստինեն ամուսնության օրը չի կրել հարսի զգեստ իսկ ամուսնու ինքնությունը նախընտրել է չբացահայտել՝ նշելով, որ դա միայն իր անձնական գործն է և ոչ լրատվամիջոցների:
Ի դեպ, Bravo.am-ին հայտնի է դարձել, որ Քրիստինե Պեպելյանի ամուսինը Երևանի Վստրեչ թաղամասից Արամ անունով մի 40-ամյա գործարար է:
Լուսանկարը՝ Bravo.am-ի