Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին հայտարարել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանին անհրաժեշտ չեն խնամակալներ.
«Դա մասնավորապես վերաբերում է ԱՄՆ-ին, որը զբաղվում է այս տարածաշրջանի անվտանգությամբ։ Ներկայումս Իրանը հասել է իր ռազմական պոտենցիալի գագաթնակետին և ի վիճակի է արտադրել ամենաժամանակակից զինատեսակներ։ Դա երբեք տեղի չէր ունենա, եթե ժամանակին (շահական ռեժիմից հետո) Իրանը չլքեին ամերիկյան ռազմական խորհրդականները։
Տարածաշրջանի երկրներն ի վիճակի են ինքնուրույն ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։ Իրաքի և Աֆղանստանի ռազմական կամպանիաները, ինչպես նաև տարածաշրջանում արևմտյան ներկայությունը հանդիսանում են միայն անկայունության աղբյուր»։