Պարզվել է, որ Google ընկերությունը չի հետևում իր սեփական օրենքներին և վճարում է բլոգերներին՝ իր Chrome բրաուզերը գովազդելու համար:
Տարբեր բլոգներում տեղադրված Chrome բրաուզերը գովաբանող հաղորդագրությունների շնորհիվ բրաուզերը մեծ ճանաչում է ձեռք բերել Google-ի PageRank տեխնոլոգիաներում:
Google-ն ասել է, որ նման բան հնարավոր չէ, ընկերությունը միշտ փորձել է հեռու մնալ վճարովի գովազդներից:
Daily Mail-ը գրում է, որ հաղորդագրություններում հիմնականում նշվում է, թե որոնք են բրաուզերի առավելությունները՝ հատկապես փոքր բիզնեսների համար:
Այդ բոլոր հաղորդագրություններն ավարտվել են հետևյալ նախադասությամբ. «Այս հաղորդագրությունը հովանավորվում է Google Chrome-ի կողմից»:











































