Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի որևէ տարածված վարակ Հայաստանում չկա: «Վերջին 5 տարիների ընթացքում գրանցվում են ջրծաղիկով վարակվածների դեպքեր, սակայն այլ վարակներ չկան, գրիպի տարածում նույնպես չկա»,- մանրամասնեց Արա Ասոյանը:
Նա նաև ընդգծեց, որ ըստ իր տվյալների՝ այս տարի թունավորումների դեպքերը նույնպես քիչ են: «Լրագրողների, լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ ազգաբնակչությունը բազմաթիվ անգամներ զգուշացվեց, որ ուտելիքը և խմիչքը չի կարելի խառնել»,- ասաց Հայաստանի գլխավոր վարակաբանը: