Friday, 26 04 2024
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին

Բագրատյան. «Համահայկական բանկը սխալ կառույց է»

«Վահրամ Ներսիսյանցի` որպես տնտեսագետի մասին վատ բան ասել չեմ կարող»,- պատասխանելով Վ. Ներսիսյանցին Համահայկական բանկի նախագահ նշանակելու վերաբերյալ հարցին` այսօր ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Չնայած Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականն է եղել, իսկ հիմա արդեն Սերժ Սարգսյանի թիմը խոստովանում է, որ Քոչարյանի ժամանակ զարգացում չի եղել, այդ երկնիշ աճը էներգատարության աճի հաշվին է եղել: Դա էլ մենք վերլուծեցինք, նոր սկսեցին հասկանալ, թե ոնց է եղել, որ երկնիշ աճ եղել է, բայց կենսամակարդակը չի աճել: Համենայնդեպս` կենսամակարդակով Վրաստանը եկել մեզ անցել է` առանց ՀՆԱ երկնիշ աճի: Սա իր հստակ տնտեսագիտական բացատրությունն ունի»,- ասաց Բագրատյանը` հավելելով, որ իրեն ավելի շատ «Համահայկական բանկ» կառույցի կարգավիճակն է անհանգստացնում: «Սա սխալ կառույց է: Այո, 1992-ին, երբ դեռ վարչապետը ես չէի, և կազմում էինք ընդհանուր զարգացման ծրագիր, եղել է այդ գաղափարը` և՛ Հայաստան հիմնադրամի, և՛ համահայկական բանակի: Սակայն այն ժամանակ մենք դեռ երիտասարդ էինք, չէինք կարող 15 տարի առաջ տեսնել: Դրանից տառացիորեն մի քանի տարի հետո ես հասկանում է, որ Հայաստան համահայկական հիմնադրամը պետք է վերափոխվի, այդ կառույցը խոր ճգնաժամի մեջ է, հավաքում է տարեկան 10-15 մլն դոլար ու վերջ: Հայությունն այսօր աշխարհում տնօրինում է 800 մլրդ դոլար կապիտալ, որը կազմում է աշխարհի կապիտալի 0.7-0.8%-ը: Մինչդեռ համայն հայությունը կազմում է աշխարհի բնակչության 0.015%-ը: Եվ այդ 800 մլրդ-ից կարողանում ենք ներգրավել տարեկան 10-15 մլն: Շատ պարզ բացատրություն ունի` մեկ անգամ կարելի է նվիրաբերել, հետագայում պետք է Հայաստան հիմնադրամը վերափոխվեր ինվեստիցիոն հիմնադրամի»,- ասաց Հ. Բագրատյանը` հավելելով, որ, իր կարծիքով, մեզ պետք է ինվեստիցիոն համահայկական բանկ ստեղծել: «Որպես սովորական բանկ, որը գրանցվում է ՀՀ ԿԲ-ում և գործում է նորմատիվային այն դաշտում, որում գործում են մնացած 22 բանկերը, նա միայն կխանգարի մյուս բանկերին, որովհետև նրան տվել են համահայկական անունը, ուզում են 100 մլն դոլար փող տալ: Բյուջեից են տալու դա: Սա չստացված թոշակ է ժողովրդի համար: Նման ծրագրերին պետք է զգույշ մոտենալ: Հիմա սրա վրա խոթելու են ամեն տեսակի ոչ շահութաբեր ծրագրեր ու ամեն տարի «սպիսատ» են անելու այդ փողերը: Ես ամենևին չեմ ակնարկում գողությունը, բայց ես ակնարկում եմ այն, որ նման կարգավիճակում հիմա ոչ ոք բանկ չի ստեղծում»,- եզրափակեց նախկին վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում