Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 2-ին Իրանի Զանջան քաղաքի կենտրոնական բանտում կախաղան են բարձրացրել Ուրմիա քաղաքից ոչ հեռու ընկած գյուղերից մեկի բնակիչ Սալահ Ռաշիդիին, որը մեղադրվում էր թմրանյութերի տարածման մեջ։
Նույն պատճառով երեկ Արակ քաղաքի կենտրոնական բանտում կախաղան են բարձրացվել երկու մարդ, որոնց անունները չեն հրապարակվում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ 2011 թվականին Իրանում թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար կախաղան է բարձրացվել 500 մարդ։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել էր Իրանում թմրանյութերի տարածման կապակցությամբ սահմանվող և իրականացվող մահապատիժների վերաբերյալ զեկույց, որում նշված էր, որ 2011 թվականին Իրանում մահապատժի է ենթարկվել 480, իսկ 2010 թվականին՝ 172 մարդ։









































