Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթ՝ հունվարի 11-ին, Թուրքիա է ժամանելու Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, ինչը միտված է երկու երկրների հարաբերությունների ամրագրմանը։ Լարիջանիի այցը կայանում է նրա թուրք գործընկեր Ջեմիլ Չիչեքի հրավերով։
Ակնկալվում է, որ թուրք չինովնիկների հետ ունենալիք հանդիպումներում Լարիջանին քննարկելու է երկու երկրների հարաբերությունները, նրանց խորհրդարանների համագործակցությունը, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։
Հիշեցնենք, որ այսօր թուրքական լրատվամիջոցի համար անակնկալ երկօրյա այցով Իրան է ժամանում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։










































