Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարության ժամանակ գլխավոր դատախազ Մուստաֆա Սուլեյմանը Մուբարաքին մեղադրել է իր 30-ամյա կառավարման տարիների ողջ ընթացքում բռնակալության մեջ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, երեքշաբթի մեղադրող կողմը սկսել է փաստարկներ ներկայացնել Մուբարաքի դեմ: Դատախազը ելույթ է ունեցել շուրջ մեկ ժամ, որից հետո հայտարարվել է, որ լսումները կշարունակվեն չորեքշաբթի:
Մեղադրյալի աթոռին, Մուբարաքից բացի, նստած են նրա երկու որդիները, ներքին գործերի նախկին նախարարը և ոստիկանության մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:








































