150 ուղևոր ունեցող ինքնաթիռը դուրս է սահել սառած թռիչքուղուց և խրված մնացել խոտերի մեջ:
Դեպքը տեղի է ունեցել Սանկտ Պետրեբուրգից դեպի Ֆլորիդա The Allegiant Air ավիաընկերության ինքնաթիռի թռիչքից հետո: Ինքնաթիռը երկուշաբթի օրը բարեհաջող վայրէջք է կատարել Օհայոյում, բայց վայրէջքից հետո սահելով դուրս է եկել թռիչքուղուց:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ինքնաթիռի ուղևորները հայտնել են, որ մինչ պատահարը հիանալի թռիչք են ունեցել:
Նրանք ստիպված են եղել 40-45 րոպե մնալ ինքնաթիռում, մինչ նրանց ուղեբեռը տեղափոխվել է տերմինալ:









































