РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն վստահություն է հայտնել, որ Իրանը շարունակում է զբաղվել միջուկային զենքի մշակմամբ՝ պնդելով Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցների սահմանման վրա.
«Իրանը շարունակում է միջուկային զենքի մշակումները։ Ես կարծում եմ, որ կասկած չկա դրանում։ ԱԷՄԳ-ի վերջին զեկույցը բավական խոսուն է։ Այդ պատճառով էլ Ֆրանսիան, չփակելով Իրանի հետ երկխոսության ուղին, ցանկանում է խստացնել պատժամիջոցները։
Ավելի վաղ նախագահ Նիկոլա Սարկոզին հանդես է եկել Իրանի նկատմամբ աննախադեպ պատժամիջոցներ սահմանելու առաջարկով. սառեցնել Իրանի Կենտրոնական բանկի արտասահմանյան ակտիվները և արգելք դնել իրանական նավթի արտահանման վրա։ Մենք ցանկանում ենք, որ եվրոպացիները մինչ հունվարի 30-ն ընդունեն այս ամենը, որպեսզի ցույց տանք մեր վճռականությունը։
Նմանատիպ նախաձեռնությունը կարող է շրջափակվել ՄԱԿ ԱԽ-ի մակարդակով։ Դրանք կլինեն եվրոպական ու ամերիկյան պատժամիջոցներ։ Մենք այդ ոլորտում ունենք գործողությունների ազատություն»։