Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Գազիանթեփում ամբողջությամբ փակվել է Սիրիայի գլխավոր հյուպատոսությունը։ Վերջինիս գործունեությունը կասեցվել էր դեռ նախորդ ամիս, սակայն ներկայումս այն ամբողջովին փակվում է։
Հյուպատոսարանի գույքը և մասնավորապես Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի բազմաքանակ նկարները բեռնել են երկու բեռնատարների վրա և փոխադրել Ստամբուլում գտնվող դեսպանատուն։











































