Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Գայանե Բաբայան. Տոնը չի ստացվում

Նոր տարին, իհարկե, ընտանիքի տոն է, յուրաքանչյուրի մանկության տոնը: Իմ սերունդը Ձմեռ պապի գոյությանը լուրջ չէր վերաբերվում, մանավանդ` գյուղացիները, Ձմեռ պապը մնում էր սովետական կապույտ էկրանների վրա, մոսկովյան Կրեմլի տոնածառի տակ` «Դեդ-մարոզ, կրասնի նոս» գոռացող երեխաների համար:

Գյուղական դպրոցներում լավ էլ իմանում էին, թե ով է բուժքրոջ սպիտակ խալաթը հագնելու, բամբակով մորուք կպցնելու և մի կերպ յոլա տանելու հանդեսը: Գլխավորը թղթե փոքրիկ տոպրակների առկայությունն էր` Ձմեռ պապի նվերը, երեխաները պարզում էին նաև, թե ուսուցչանոցում ով էր լցնելու տոպրակները, շատ կարևոր էր, որ արդար ձեռք լցներ այդ տոպրակները և այնպես չլիներ, որ մի տոպրակում միայն «ծծովի» ու պովիդլոյով կոնֆետներ լցվեր, իսկ մյուսում` չորս հատ իսկական շոկոլադ, որովհետև հանդեսի ավարտից անմիջապես հետո փողոց դուրս գալուն պես երեխաները քննարկում էին իրենց տոպրակների վիճակը, թե` ում մանդարինն է քանի հատ, ում է ընկույզ և ում խնձոր հասել… Հետաքրքիր է, որ երեխաներ կային, որոնք տոպրակը տուն էին տանում, որպեսզի ավելի ճոխացվի իրենց սեղանը, դրանք առավել աղքատ ընտանիքի երեխաներն էին և հատ-հատ գիտեին, թե իրենց սեղանին ինչ է լինելու և փայփայում էին այդ սեղանը դեռ գցվելուց շատ առաջ… Մանկության աչքերով` Նոր տարվա սեղանը…

…Այժմ հասարակացել է Ձմեռ պապի ասածը, ամեն խաչմերուկում մի քանի հատ կգտնես, երևի կարմիր վերարկու և սպիտակ շորեր հեշտ է ճարվում, իսկ ինչ վերաբերում է Ձյունանուշների առատությանը… ես մի ուսանողուհու էի ճանաչում, որը մի քանի տարի առաջ Ամանորի օրերին գործ էր ճարել` հրապարակի գլխավոր տոնածառի տակ Ձյունանուշ պիտի աշխատեր, շորը` բարակ, որովհետև ամենքը չէ, որ Ձյունանուշի սպիտակ վերարկու են ճարում, մի քանի գիշեր ու ցերեկ դողացրեց իրեն նույնքան դժբախտ զգացող Ձմեռ պապի կողքին, և ասում էր` որովհետև իրենց տոկոս պիտի հասներ նաև երեխաների հետ նկարվելուց, եթե երեխաները նախընտրեին իրենց հետ նկարվել, դողահար, ցրտահար ու սարքովի ժպիտով ինքը հրավիրում էր երեխաներին` երեխաներ, չե՞ք ուզում նկարվել Ձյունանուշի հետ, ու որ չէին ուզում, ետևներից հայհոյում էին` դե ռադ եղեք, կեղտոտ լակոտներ…

Բոլոր ֆիեստաները իրենց մեջ ահա այսպիսի փոքրիկ դաժանություններ են պարունակում… իսկ Հայաստանում իսկական տոն ոչ մի կերպ չի ստացվում (թեև տոնի նման մի բան փորձում են սարքել քաղաքական գործիչները, դա էլ է մտնում նրանց խաղերի մեջ), երևի անհամատեղելի են տոնն ու Հայաստանը, թեպետ տոնական սեղան գրեթե ամեն տան է լինում` յուրաքանչյուրը իր կաշվից նույնիսկ ավելի… տոն` անազատ երկրում, ուր յուրաքանչյուրը վախենում է իր տեղը, դիրքը և իշխանությունը կորցնելուց, դժվար է պատկերացնել: Դժվար է, երբ համատարած թատրոնով ենք մտնում եկող տարի, երբ ամբողջ ժողովուրդը նմանվում է փողոցում աշխատանքի հուսով կանգնած Ձմեռ պապիի` սիրտը սև, քիթը` կարմիր:

«Ժամանակ» օրաթերթ, 2007թ. դեկտեմբեր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում