Եթե որպես ցանկություն դիտարկենք, շատ կցանկանայի, որ այս Ամանորը դիմավորեի որևէ տաք, ծավափնյա երկրում, որտեղ այս տարի տաք է, նոր մթնոլորտում, հետաքրքիր մարդկանց շրջապատում; Անկեղծ ասած` ժամանակ չունեցա զբաղվել երազանքս կյանքի կոչելով:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անկեղծացավ երգչուհի Հասմիկ Կարապետյանը:
«Այս տարի մտածեցի տանը դիմավորել Նոր տարին: 2012 թվականը կդիմավորեմ տանը, հետո քույրիկիս ու ընկերուհուս հետ պլանավորել ենք ուրախանալ մինչ լույս երևանյան ակումբներից մեկում, որտեղ վայելելու ենք որակյալ երաժշտություն»,- հայտնեց նա:










































