Դարեր շարունակ մենք շնորհավորել ենք Նոր տարին և ամեն ինչ սկսել նորից` ջնջելով հինը: Հազիվ ինչ որ բանի հասնելով,կորցրել ենք մեր հիշողությունը և նորից սկսել Նոր Տարին։
Շնորհավորելով հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը` ասաց հայտնի նկարիչ Հենրի Գարուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում։
«Հաստատ մեր դասերը լավ չենք սովորել, մնացել ենք նույն դասարանում, այնպես որ… շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ»,- հավելեց նկարիչը:










































