Նոր տարվան և գալիք արձակուրդներին նախապատրաստվելը, ինչպես նաև հանգստի վայրն ու ձևն ընտրելը շատ բարդ խնդիր է, քանի որ ամեն տարի ավելի ու ավելի հետաքրքիր վայրեր են առաջարկվում` չափազանց տաք վայրերից չափազանց ցրտերը: Այս ամենի հետևում կանգնած է ամենամեծ խնդիրը` ինչ հագնել և ինչ վերցնել ճամփորդության ժամանակ:
Եթե դուք որոշել է ուղևորվել հարավ, արևայրուք ստանալ, ապա պետք է վերցնեք.
1. Լողազգեստ,
2. Բաց գույնի զգեստ, որը հարմար է ինչպես լողափ այցելելու, այնպես էլ երեկոյան կրելու համար, եթե նրա հետ կրեք որոշ գունավոր զարդեր, ապա այն ավելի գեղեցիկ կլինի,
3. Հարմար կոշիկ,
4. Չմոռանք շորտերի և բրիջիների մասին,
5. Գլխարկ կամ թաշկինակ, որը շատ հարմար է դեմքը և մազերն արևից պաշտպանելու համար: Բացի այդ, շիֆոնե մեծ թաշկինակը կարելի է լողափում օգտագործել որպես պարեո: Այն Ձեզ պաշտպանելու է արևից, ինչպես նաև լրացուցիչ տեսք է հաղորդելու Ձեր երեկոյան զգեստին,
6. Տարբեր տեսակի տոպեր, որոնք ձեր ուղևորության հիմնական իրերն են լինելու: Դրանք կարելի է հագնել ցանկացած տաբատի և կիսաշրջազգեստի հետ,
7. Պայուսակ, ցանկալի է բաց գույնի, նույնիսկ ծղոտե,
8. Լավ արևային ակնոց,
9. Կոսմետիկ պարագաներ, հատկապես արևապաշտպան քսուքներ,
10. Առաջին անհրաժեշտության դեղորայք։
Իսկ եթե դուք պատրաստվում եք մեկնել Հյուսիս, ապա ձեզ անհրաժեշտ են.
1. Տաք բաճկոն,
2. Տաք գլխարկ. ինչքան տաք, այնքան լավ,
3. Տաք և հարմարավետ կոշիկ,
4. Ջերմային ներքնազգեստ,
5. Տաք տաբատ,
6. Տաք կիսագուլպաներ,
7. Տաք գործած ձեռնոցներ (ցանկալի է՝ մի քանի զույգ),
8. Լեռների սիրահարների համար՝ դահուկներ և դրան համապատասխան կոշիկներ,
9. Կոսմետիկ պարագաներ` յուղային քսուքներ դեմքի և ձեռքերի համար, ինչպես նաև արևից պաշտպանող քսուքներ,
10. Դեղորայք։
Եթե պատրաստվում եք այցելել ինչ-որ երկիր, անպայման հաշվի առեք նրա օրենքները, եթե չեք ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ ձեզ չեն թողնի այցելել տաճար, քանի որ ձեր տեսքը չի համապատասխանում տվյալ վայր մտնելուն:
Որտեղ էլ գնաք, մի մոռացեք բջջային հեռախոսը, նրա լիցքավորման համար նախատեսված սարքը, լուսանկարչական ապարատը, տեսախցիկը, նոթբուքը, հիգիենայի պարագաները: Չի խանգարի, որ Ձեզ հետ վերցնեք նաև թեյնիկ, թերմոս, բաժակ:
Ամենակարևորը` ՄԻ ՄՈՌԱՑԵՔ անձնագիրը, տոմսերը, գումարը, բանկային քարտերը, անվտանգության երաշխիքի թուղթը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:







































