Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ամանորի կապակցությամբ ՀՀ քաղաքացիներին մաղթեց հասնել իրենց երազած երկրին:
«Թող ամեն քաղաքացի ապրի այն երկրում, որում ինքը երազում է ապրել ու տեսնի հաջորդ տարի այն երկիրը, որն ուզում է տեսնել: Եվ այդ դեպքում տեղեկատվական տեխնոլոգիաների աշխատանքը չափազանց կարևոր է, որ քաղաքացիների համար լավ, հետաքրքիր, զարգացած երկիր ապահովենք»,- նշեց Վ.Դանիելյանը:









































