Tuesday, 16 06 2026
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան

2011-ը «ցանքի» տարի էր. Հովիկ Չարխչյան

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը 2011-ը համարում է «ցանքի» տարի: Նրա խոսքերով` մենք մի ամբողջ տարի սերմեր էինք նետում, որի պտուղները պետք է հավաքենք գալիք տարում: Իսկ բերքը ինչպիսին կլինի, կապված է նրանից, թե ինչ սերմեր նետեցինք մենք, այսինքն`մեր հավաքած բերքի համար որևէ մեկին մեղադրելու խնդիր չկա:

Իսկ տոնը գրականագետը պայմանակություն է համարում, քանի որ, նրա խոսքով, ժամանակի հոսքը չի ճանաչում այդպիսի դադարներ, ամեն վայրկյանն իսկ նույն արժեքն ունի ժամանակի համար, իսկ տոնը հորինել են մարդիկ, ուրեմն մարդիկ հենց իրենք պետք է արժևորեն իրենց իսկ ստեղծած տոնը:
«Նոր տարին պետք է մեզ դարձնի մի քիչ ավելի խելամիտ, մի քիչ ավելի շրջահայաց, մի քիչ ավելի սթափ»,-նշեց գրականագետը` ավելացնելով, որ բոլորը շատ լավ հասկանում են`առաջիկայում մեզ դժվարին տարի է սպասվում, փոփոխությունների, վերագնահատումների տարի:

«Կուզեի գալիք տարին մեր երկրի համար խաղաղ ընթացքի տարի լինի, նվազագույնն եմ ցանկանում, որ եթե առավելագույնը լինի, էլ ավելի բավարարված զգամ ինձ որպես քաղաքացի: Ուզում եմ մեր ժողովուրդը մեծ ցնցումներ չապրի»,-ասաց Հովիկ Չարխչյանը`հիշեցնելով, որ թեև մարդիկ հիացած էին արաբական գարունով, հեղափոխություններով, հեղաշրջումներով, բայց այդ նույն մարդիկ տեսան դրա հետևանքները, հեղափոխությունները եկան անցան, բայց ոչինչ չխաղաղվեց, արյունը շարունակվեց հոսել:

«Ուզում եմ մեր քաղաքացիների մեջ տագնապը յուրաքանչյուր փոփոխությունից եկող հետևանքների մասին, այնուամենայնիվ, մնա: Ես շատ լավ հասկանում եմ, որ ժամանակի ընթացքը պահանջում է այդ փոփոխությունները, պետք է անընդհատ առաջ շարժվենք, տեղաշարժվենք, նոր բարձունքներ նվաճենք, ազատություններ ձեռք բերենք, որի պակասը ունենք, արդար ընտրություններ ունենանք, որին սպասում ենք ու ցանկանում:

Մեր յուրաքանչյուր քայլը պետք է կշռադատված լինի, պետք է շախմատիստի նման մեկ քայլ առաջ տեսնենք, արդյոք մենք դեպի պարտությո՞ւն, թե՞ դեպի հաղթանակ ենք գնում, եթե այդ շրջահայացությունը չեղավ, եթե մենք ընդամենը այսրոպեական խնդիրներ լուծեցինք ու առաջնորդվեցինք այս րոպեի պահանջներով, մենք հաստատ որևէ հաջողության չենք հասնի: Իմ ժողովրդին մաղթում են լինել սթափ, շրջահայաց, խելամիտ, դա շատ անհրաժեշտ է մեզ թե՛ այսօր, թե՛ վաղը»,-մաղթեց Հովիկ Չարխչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում