Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանն Ամանորի կապակցությամբ շնորհավորելով բոլորին, առաջին հերթին շնորհավորեց խոշոր հարկ վճարողներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ա. Ալավերդյանը նշեց, որ հենց խոշոր հարկ վճարողների հաշվին են պետական բյուջեի եկամուտներն ապահովվում մոտ 60%-ով:
«Շնորհավորում եմ նաև փոքր ու միջին ձեռնարկությունների ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մաղթում եմ տնտեսական ակտիվություն, և այնքան ակտիվություն ունենան, որ կարողանան շատ հարկեր վճարել»,- ասաց Ա. Ալավերդյանը:









































