2012թ. առաջնահերթ խնդիր է հանքարդյունաբերության ծավալները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան Լևոն Գալստյանը`խոսելով հաջորդ տարի բնապահպանության ոլորտում նախաձեռնության անելիքների շուրջ:
Լևոն Գալստյանը նշեց, որ այս տարի հաջողություններ գրանցվեցին բնապահպանության ոլորտում «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության շնորհիվ: Բայց ըստ նրա, հանքարդյունաբերության խնդիրը մնում է չլուծված: « Հայաստանում հանքարդյունաբերությունը լավ կարգավորված չէ, դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա դեռ գնահատված չէ: Չկան տվյալներ այդ ազդեցության վերաբերյալ»,- ամփոփեց Լ. Գալստյանը:
Շնորհավորելով Ամանորն ու Սուրբ ծնունդն`մաղթեց, որ հաջորդ տարի ունենանք առողջ, կանաչ Հայաստան: Նրա համոզմամբ` բնապահպանության ոլորտի մասնագետներն ավելի ակտիվ պետք է գտնվեն, որպեսզի երիտասարդները ստիպված չլինեն խոշոր ակցիաներ կազմակերպել:
«Մասնագետները կարող են ավելի շատ օգուտ բերել այս բնագավառում, եթե մի քիչ ավելի ակտիվ լինեն: Նրանց ակտիվությունը և մասնագիտական կարծիքը շատ անհրաժեշտ է: Պետք է, որ նրանք իրենց մասնագիտական կարծիքը ներկայացնեն պետական մարմիններին»,- նշեց բնապահպանը` հավելելով, որ այսօր մասնագետների խնդիր կա:











































