ԱՄՆ-ում ավելի ու ավելի շատ փոքր ընկերությունների տնօրեններ մտածում են իրենց աշխատակիցների համար iPad-ներ գնելու մասին:
NPD Group հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել փոքր ընկերությունների շրջանում, որոնց աշխատակիցների թիվը 1000-ից պակաս է:
Ըստ The Christian Science monitor-ի՝ հարցմանը մասնակցած ընկերությունների 73 տոկոսը հայտնել է, որ պաստրաստվում է գալիք 12 ամիսների ընթացքում աշխատակիցների համար պլանշետներ գնել: Յուրաքանչյուր տասը ընկերություններից 9-ը հայտնել են,որ կմեծացնեն պլանշետների իրենց նախկին ծախսը:
NPD-ի տնօրեն Սթեֆեն Բեյքերն ասել է, որ երբ փոքր ընկերությունները որոշում են աշխատակիցների համար պլանշետներ գնել, ապա դրանք հիմնականում iPad-ներ են լինում:











































