Ամերիկացի գինու մասնագետները խորհուրդ են տալիս, թե ինչ պետք է խմել Ամանորին: Ինչպես հայտնում է drinktime.rbc.ru կայքը, փորձագետների դերում են հանդես եկել համտեսողները (սոմելիե) և Կալիֆոռնիայի Նապա հովտի ամենահայտնի ռեստորանների տնօրենները:
«Եթե ինչ-ինչ պատճառներով ես ազատ լինեմ ամանորյա գիշերը, կմնամ տանը և կբացեմ էլիտար կարմիր գինին Բուրգունդիայից»,- ասում է Քրիս Մարգերումը` Auberge du Soleil հաստատության տնօրենը: «Միտքս գալիս է 2005 թվականի Charmes Chambertin գինին Dujac. Dujac-ից` Բուրգունդիայում իմ ամենասիրած արտադրողներից մեկից»,- հավելել է Մարգերումը:
Նրա գործընկեր, Cole’s Chop House ռեստորանի տնօրեն Ջիմ Գալախերը սովորաբար Նոր տարին նշում է ֆրանսիացի շամպայն արտադրող Roederer-ի L’Ermitage մեկ գավաթ գինով:
«Ես խոնարհվում են Grower-Champagnes-ի կամ ինչպես նրանց անվանում են Ֆրնասիայում՝ Récoltant-Manipulant-ի առջև: Նրանք իրենք են տնկում խաղողը և արտադրում են քիչ քանակությամբ գինի: Նրանցից մի քանիսը իմ սիրելի գինիներն են` Egly-Ouriet, Gaston Chiquet և Pierre Peters»,- հայտարարել է The French Laundry հաստատության գինի համտեսող Դենիս Քելին:
Brix ռեստորանի տնօրեն Ջեֆ Քրիմերը գերադասում է Նոր տարին դիմավորել 2000 թվականի ֆրանսիական Charles Heidsieck Brut Milliseme շամպայնով: Իսկ The Restaurant at Meadowood ռեստորանի տնօրեն Մայքլ Այլենդը ամանորյա գիշերը սիրում է վայելել Նապա հովտի Schramsberg փրփրուն գինի:
«Այն ինձ հիշեցնում է տան և անցյալի մասին: Չնայած ոչ միշտ ես հատուկ պահի համար գինի ընտրում, այդ պատճառով հաճախ ստիպված ես հաշվի առնել տեղը, իրավիճակը, հյուրերին, ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ»,- նշում է փորձագետը:









































