Այս տարի մեր իշխանություններին և քաղաքական գործիչներին մաղթում եմ հանդուրժողականություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր ամանորյա մաղթանքը հայտնեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Նա հայ ժողովրդին մաղթեց բարեկեցություն:
« Հանդուրժողականություն եմ մաղթում մեր և՛ իշխանություններին, և՛ քաղաքական գործիչներին` հատկապես: Այս տարին լինելու է բարդ տարի, այդ որակները` հանդուրժողականությունը հակառակորդի նկատմամբ, ընդդիմախոսի կարծիքի նկատմամբ` ներողամտությունը, մեզ չափազանց անհրաժեշտ են»,- համոզմունք հայտնեց « Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:









































