Չնայած մարդկանց մեծ մասն Ամանորի գիշերը երազանքներ է պահում և ավելի լավը դառնալու խոստումներ տալիս, գողերն անհամբերությամբ սպասում են այդ օրվան, քանի որ Ամանորին մեքենաներ գողանալու ավելի շատ հնարավորություններ են լինում:
Հրապարակված զեկույցի համաձայն՝ հունվարի 1–ը մեքենաների գողության ամենահարմար օրն է, որովհետև շատ մեքենաներ մնում են առանց հսկողության, քանի որ տերերն այդ ընթացքում խրախճանքի մեջ են:
Mail Online-ը գրում է, որ անցած տարի միայն Ամանորի գիշերն ԱՄՆ-ում 2347 մեքենա է գողացվել:
Ազգային ապահովագրության ընկերությունը հայտնում է, որ գողերը բաց չեն թողնում մեքենա գողանալու շնորհիվ գումար աշխատելու ոչ մի հնարավորություն:







































