Սթենֆորդի համալսարանի արխիվներում պահվում են յուրահատուկ տեղեկություններ և հարցազրույցներ, որոնք բացահայտում են, թե ինչպես է հիմնադրվել Apple ընկերությունը:
Հարցազրույցներից մեկում Սթիվ Վոզնիակը պատմում է, թե ինչպես են որոշել ընկերության անունը հենց Apple դնել: Վոզնիակն ասում է, որ իրենք մեքենայով գնալիս են եղել, երբ հանկարծ Ջոբսն ասել է, որ որոշել է, թե ինչպես պետք է կոչվի ընկերությունը՝ Apple Computers։ Ընկերները դրանից հետո այլ տարբերակներ են քննարկել, բայց ավելի լավ տարբերակ չեն գտել:
Սթենֆորդի արխիվներում եղածը Apple-ի մասին տեղեկությունների ամենամեծ հավաքածուն է, որի ուսումնասիրությունը պատմաբաններին, գործարարներին թույլ կտա հասկանալ, թե ինչպես է ընկերությունը հասել այն բարձունքին, որտեղ գտնվում է այժմ:
Հավաքածուն գտնվում է 600 ոտնաչափ բարձրություն ունեցող պահարաններում:
Nwi.com-ը հայտնում է, որ ընկերության նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծացել է հոկտեմբեր ամսին 56-ամյա Սթիվ Ջոբսի մահվանից հետո:









































