Իտալական ֆուտբոլում հասունանում է նոր` կոռուպցիոն սկանդալ: Մամուլի տեղեկացմամբ 2006 թվականի Աշխարհի չեմպիոններ Ջանլուիջի Բուֆֆոնը, Ֆաբիո Կաննավարոն և Ջենարո Գատտուզոն կապված են պայմանավորված խաղերի կազմակերպման հետ:
ԶԼՄ-ները հիմնվում են «Ռավեննա»-ի դարպասապահների նախկին մարզիչ Նիկոլա Սանտոնիի հեռախոսային խոսակցությունների վրա, որի անձի նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նա ընկերություն է անում Քրիստիանո Դոնիի հետ: Պայմանավորված խաղերի կազմակերպման համար Դոնին ձերբակալվել էր անցած շաբաթ:
Հեռախոսային խոսակցության ժամանակ Դոնին իր զրուցակցի հետ քննարկում է պայմանավորված խաղերի բացահայտման նպատակով կազմակերպված հետաքննությունը, որի ժամանակ տալիս է նաև Բուֆֆոնի, Կաննավարոյի և Գատտուզոյի անունները: Իտալական մամուլը տեղեկացնում է, որ կազմակերպիչների թվում են նաև Աշխարհի երեք չեմպիոնները, սակայն այդ խոսակցությունից այլ մանրամասներ չեն հրապարակվում և չի նշվում, թե ինչու է Սանտոնին խոսում կոնկրետ այդ երեք խաղացողների մասին:








































