Նիգերիական Մայդուգուրի քաղաքի շուկայում պայթյուն է եղել: Ինչպես BBC-ին հաղորդել է երկրի բանակի ներկայացուցիչը, պայթյունի ընթացքում մարդիկ են զոհվել:
Զոհերի թիվը դեռ պարզ չէ: Բանակն այս պայթյունի համար պատասխանատու է համարում իսլամիստական ծայրահեղական «Բոկո հարամ» խմբավորմանը:
Մինչ այդ հենց այս կազմակերպությունն էր իր վրա վերցրել քրիստոնեական եկեղեցիներում կատարված պայթյունների պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ այդ դեպքերի ժամանակ զոհվել էր 40 մարդ:











































