Բրիտանացի դերասան Դանիել Ռեդքլիֆը, որը Հարի Փոթեր ֆիլմի գլխավոր դերակատարն է, չափազանց դժգոհ է, որ վաճառքում հայտնվել են իր պատկերով զուգարանի թղթեր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով բրիտանական Sun թերթը:
«Ես արդեն լսել եմ, որ իմ դեմքը հայտնվել է զուգարանի թղթի վրա։ Դա իրականում տհաճ է: Սակայն ես այն դեռ չեմ տեսել և չգիտեմ, հնարավոր է, որ այն հաճոյախոսություն է»,- ասել է դերասանը: Նա հույս է հայտնել, որ իր դեմքը չի հայտնվի մեկ այլ իրի վրա, որով մաքրում են զուգարանակոնքը օգտագործելուց հետո:
«Ամերիկյան կարկանդակի» դերասանների դեմքերը պատկերված են պահպանակների վրա: Ես գիտեմ, որ կարելի է գնել Բարաք Օբամայի նկարով պահպանակներ, սակայն այն մեզ մոտ դեռ չկա»,-հավելել է Ռեդքլիֆը:









































