Դեկտմբերի 30-ին` ժամը 11.17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 10 շենքի թիվ 29 բնակարանի երեք անչափահաս երեխաներ չեն արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով:
Երեխաները հայտնաբերվել են տանը` քնած վիճակում:











































