Euronews-ի փոխանցմամբ՝ աշխարհի 16-րդ ավտոարտադրող Թուրքիան պլանավորել է 2020-ական թվականներին արտադրել սեփական մշակման ավտոմեքենա։ Առաջիկա 10 տարիներին Թուրքիայում ի հայտ կգան մի շարք ավտոբրենդներ և տարբեր մոդելների 100 տոկոսանոց թուրքական ավտոմեքենաներ։ Այս մասին ավելի վաղ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։
Նշվում է, որ Թուրքիան ավտոմեքենաների արտադրությամբ աշխարհում զբաղեցնում է 16-րդ տեղը, ավտոբուսների արտադրությամբ՝ Եվրոպայում առաջին տեղը, փոքրածավալ բեռնատարների արտադրությամբ՝ 2-րդ տեղը։ Թուրքիայի ավտոմոբիլաշինական ոլորտի զարգացումը մեկնարկել է 1967 թվականին։ Ներկայումս Թուրքիայում հավաքվում են բազմաթիվ համաշխարհային բրենդների ավտոմեքենաներ՝ Honda, Toyota, Hyundai, Renault, Ford, Fiat:










































