Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի 10-րդ ծանր հանցավորությունների դատարանը որոշել է միավորել «Բալյոզ» ռազմական հեղաշրջման շուրջ 3 գործերը։ Արդյունքում՝ «Բալյոզ»-ի գործով ամբաստանյալների թիվը հասցվեց 365-ի։ Նրանցից 249-ը ձերբակալված են։
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 20-ին Taraf թերթը հրապարակեց 2003 թվականին պլանավորված Balyoz ռազմական հեղաշրջման պլանի մանրամասների վերաբերյալ մի հոդված:
Զինված ուժերի 162 սպաների, այդ թվում՝ 29 գեներալների կողմից հավանության արժանացած այդ պլանի համաձայն, նախատեսված էր երկրում հայտարարել արտակարգ դրություն և քաոսի ու բռնության մթնոլորտի ստեղծման ճանապարհով հեղաշրջման կազմակերպման համար համապատասխան հիմք ստեղծել:
Թուրքական մի շարք փորձագետների կարծիքով՝ 2003 թվականին կարող էր տեղի ունենալ Թուրքիայի Հանրապետության ողջ պատմության մեջ ամենաարյունալի հեղաշրջումը:











































