Հյուսիսային Կորեան այսօր զգուշացրել է Հարավային Կորեային և մնացած աշխարհին ոչ մի փոփոխություն չակնկալել Կիմ Չեն Իրի մահից և այն բանից հետո, երբ Իրի երիտասարդ որդին դարձավ «գերագույն առաջնորդ»:
Հյուսիսային Կորեայի հզոր ազգային պաշտպանության կոմիտեն հայտնել է, որ երբեք գործ չի ունենա Հարավային Կորեայի առաջնորդ Լի Մյունգ-Բաքի հետ, և որ կհամախմբվի նոր առաջնորդ Կիմ Չեն Ունի շուրջը:
Associated Press-ը հաղորդում է, որ Հյուսիային Կորեան այսպիսի հաղորդագրություն է արել Կիմ Չեն Իրի պաշտոնական սգո արարողության ավարտին, որից հետո Կիմ Չեն Ունին պաշտոնապես անվանեցին իշխող կուսակցության, զինված ուժերի և բնակչության գերագույն առաջնորդ:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Իրը մահացել է դեկտեմբերի 17-ին:










































