Իրականում ոչ ոք չգիտի, թե արդյոք Google+-ը ընդհանրապես գործո՞ւմ է, թե՞ ոչ: Կայքի օգտատերերի թվի մասին անընդհատ իրարամերժ տեղեկություններ են հայտնում:
Այժմ այս մասին նոր կարծիք կա: Ancestry.com-ի հիմնադիր, անկախ վերլուծաբան Փոլ Ալենը հայտնում է, որ կայքի օգտատերերի թիվը 2012 թ կհասնի 400 միլիոնի: Նա նաև հայտնում է, որ վերջին շաբաթների ընթացքում կայքի օգտատերերի թիվն անընդհատ մեծանում է, որը թույլ կտա Google+-ին օգտատերերի թվով Facebook-ից հետո երկրորդ տեղում լինել:
Հիշեցնենք, որ Facebook-ից 7 տարի պահանջվեց օգտատերերի այսքան մեծ թիվ ունենալու համար:
PCWorld-ը հայտնում է, որ դրա պատճառը կարող է Android-ը լինել, քանի որ Android-ի սարքերի միջոցով բավականին հեշտ է գրանցվել Google+–ը:









































